«Ռուսաստանի մեդիամենեջեր-2019» մեդիա բիզնեսի ամենամյա ազգային մրցանակաբաշխության ժամանակ Գրան պրին շնորհվել է Россия Сегодня միջազգային մեդիախմբի, ինչպես նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:
Վերջին մեկ տարում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել և արգելափակել է ոչ լիցենզիոն տեսախաղերով քողարկվող վնասաբեր ծրագրեր ներբեռնելու ավելի քան 930 հազար փորձ։
Նախիջևանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Ենթակառուցվածքների խնդիրն այստեղ եղել է տարիներ շարունակ` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Տարիներ անց, երբ ինձ հարցնեն՝ ի՞նչն էր պատճառը, որ «տապալվեց» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լակոնիկ կպատասխանեմ՝ Facebook-ը: Մեկ անգամ չէ, որ գրել եմ նոր իշխանությունների՝ սոցիալական ցանցերից կախված լինելու մասին:
2020-ին վաճառքի կհանվեն առաջին 5G iPhone-ները: Այս մասին տեղեկացնում է
The Verge պարբերականը՝ հղում անելով վերլուծաբան Մին Չի Կուոնի տրամադրած տեղեկությանը, որը, ի դեպ, առաջինն է գաղտնազերծում Apple ընկերության նորարարությունները։
«Ձայնալաբ.Գյումրի» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից և իրագործվել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում, ներկայացնում է Մարեկ Չոլոնիևվսկու և Լուկաշ Սալանկևիչի «Kizzy Dinetics» ձայնային կատարումը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Հանդիպումը երաժիշտների հետ տեղի կունենա հունիսի 20-ին՝ Երևանում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իր ներդրումն ունենալ ուսանողների մասնագիտական զարգացման գործում: Հաղորդակցության առաջատար օպերատորը 2015 թվականից իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը նպաստում է ապագա մասնագետների անհրաժեշտ հմտությունների զարգացմանը և ամուր հիմք ստեղծում կարիերայի զարգացման համար:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...